Սելարայանը՝ Բելգրանոյի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների եռյակում
ՍպորտԱրգենտինական «Բելգրանոն» ձևակերպել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տեղափոխությունը, հայտնում է Armsport–ը։
Լուկասի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 3,5 մլն եվրո։
Այդ ցուցանիշով նա երրորդն է իր նոր թիմում՝ զիջելով արգենտիանցիներ, հարձակվող Նիկոլաս Ֆերնանդեսին (4,8 մլն եվրո) և վինգեր Ուլիսես Սնչեսին (4,2 մլն եվրո)։
Ընդհանուր առմամբ, «Բելգրանոյի» բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 37,43 մլն եվրո։ Այդ ցուցանիշով ակումբն Արգենտինայի առաջնությունում 10-րդն է։
«Բելգրանոն» հիմնադրվել է 1905 թվականին, Կորդովայում։ 2022 թվականին թիմը դարձել է Պրեմիերա Նասիոնալ (երկրորդ լիգա) լիգայի հաղթող, 27 անգամ հաղթել է Կորդովայի շրջանի լիգան։