Գլոբալ առումով ազդեցության գոտիների վերաբաժանում է սպասվում․ ո՞ւմ բաժինն է Հայաստանը. Վիգեն Հակոբյան
ՀրապարակումներՎիգեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Գլոբալ առումով ազդեցության գոտիների վերաբաժանում է սպասվում: Ո՞ւմ բաժինն է Հայաստանը...Ռուսաստանինը թե՞ Թուրքիայինը:
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում հնարավոր է մեծ համաձայնություն, բայց ոչ մինչև նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են Սպիտակ տան նոր ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության հետ կապված գործարքը լիովին հնարավոր է հունվարի 20-ից հետո, կարծում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորները, ում երդմնակալությունը նախատեսված է հենց այդ օրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թրամփի շրջապատի ներկայացուցիչը»։