Արևմուտքում քննադատել են Թրամփի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը
Աշխարհ
Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ կասկածելի են անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը, եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի, գրում է CNN-ը։
Ամերիկյան առաջնորդի դիրքորոշումն ավելի կոշտ է Ռուսաստանի նկատմամբ, քան կարելի էր սպասել։ Այն չափազանց կոշտ է՝ Ռուսաստանին հասցված տնտեսական վնասի հետ համեմատությամբ։
Bloomberg-ը ենթադրել է, որ Թրամփի վարչակազմը կարող է հզոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների դեմ: Սա արդեն հավանության է արժանացել ապագա ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի կողմից։
Բեսենտը նշել է, որ Բայդենի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները բավարար չեն՝ Ռուսաստանին ստիպելու նստել Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում