Ես պատրաստ եմ Պուտինի հետ բանակցությունների․ Զելենսկի
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին թույլ է տվել բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պայմանով, որ ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա իրական դառնա։ Եթե նախագահ Թրամփը, կարծում եմ, կարող է երաշխավորել մեզ ուժեղ և անշրջելի անվտանգություն Ուկրաինայի համար, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ճանապարհով: Ես հասկանում եմ, որ անհնար է պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտել առանց Ռուսաստանի», - ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք փոխել իր դիրքորոշումը Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ չնստելու վերաբերյալ, եթե Ուկրաինային առաջարկվի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)