Մինսկը պատրաստ է աջակցել Սիրիային միջազգային հարթակներում
Աշխարհ
Բելառուսը հանդես է գալիս Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին և պատրաստ է աջակցել սիրիական կողմին միջազգային հարթակներում նրա աշխատանքին։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը, ով Սիրիա կատարած այցի ընթացքում հանդիպել է երկրի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռիժենկովն ընդգծել է մեր պատրաստակամությունը՝ աջակցելու սիրիական կողմին միջազգային հարթակներում այդ սկզբունքները պաշտպանելու, ինչպես նաև պատժամիջոցների սահմանափակումները չեղարկելու գործում»,- հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարն ընդգծել է, որ Բելառուսը «հետևողականորեն հանդես է գալիս Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Կողմերը հանգամանորեն քննարկել են միջազգային իրադրությունը և տարածաշրջանային հակամարտությունները՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման մեջ իրենց ընդհանուր շահը։ Երկրի ԱԳՆ-ն հավելել է, որ Սիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Դամասկոսում Բելառուսի դեսպանատան լայնածավալ աշխատանքի շուտափույթ վերսկսմամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)