Հեղաշրջման գործընթացները բոլոր երկրներում համակարգվում են բացարձակապես մի ձեռքով․ Ֆիցո
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը երկրում նախապատրաստվող պետական հեղաշրջման, ինչպես նաև Վրաստանում անկարգությունների ու հակակառավարական ցույցերի մասին մի կողմից համակարգվող գործընթացներ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս կարգի գործընթացները բոլոր երկրներում համակարգվում են բացարձակապես մի ձեռքով: Ես հաճախ էի մեջբերում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կոնկրետ տեսաուղերձը, որտեղ նա նկարագրում է Սլովակիայում տեղի ունեցող գործընթացները՝ ներառյալ լիբերալ ֆաշիզմի տարածումը Սլովակիայի տարածքում։ Այն, ինչ նա նկարագրում է իր 10 րոպեանոց տեսաուղերձում, բացարձակապես նույնական է այն ամենին, ինչ տեղի է ունենում Վրաստանում»,- ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք դիտարկում է Վրաստանում և Սլովակիայում տեղի ունեցող գործընթացները։
Ֆիցոն երեքշաբթի օրը հանրապետության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել հունվարի 23-ին՝ կապված Վրաստանի և Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների փորձ ունեցող «օտարերկրյա փորձագետների» մասնակցությամբ պետական հեղաշրջման սպառնալիքի մասին երկրի հետախուզական ծառայությունների ստացած տեղեկատվության հետ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում