Ալիևը զանգահարել է Էրդողանին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով մեծ թվով մարդկանց մահվան կապակցությամբ։
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և ցավակցությունների համար՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ մոտ են եղել միմյանց և ապագայում էլ կլինեն այդպիսին։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)