Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը նշել է արևմտյան երկրների հաջորդ քայլը «Ուկրաինայի ձախողումից հետո»
Աշխարհ
Արևմտյան երկրները չեն կարողացել փոխել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքը և, հետևաբար, կարող են փորձել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական պետությունում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները հսկայական միջոցներ են հատկացրել Կիևին համակողմանի աջակցության համար։ Բայց չնայած դրան՝ Ուկրաինան չկարողացավ իր օգտին փոխել իրավիճակը մարտի դաշտում։
«Ամբողջովին հնարավոր է կանխատեսել, որ արևմտյան տերությունների հիմնական ուշադրությունը կրկին կգտնվի Միութենական պետությունում իրավիճակի ապակայունացման վրա։ Մենք կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն»,- ասել է Շոյգուն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)