Եվրոպան ահազանգում է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին մեկնաբանությունների կապակցությամբ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանդիմանում է» ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ կրկնելով պաշտպանությանն ավելի մեծ ծախսեր անելու իր կոչը և պնդելով, որ Վաշինգտոնը պաշտպանում է ՆԱՏՕ-ի մյուս երկրներին։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է ՆԱՏՕ-ի այլ երկրների պաշտպանական ծախսերն ավելացնելու իր կոչը։ Առարկությանը, որ նույնիսկ ԱՄՆ-ն դեռ չի հասել հինգ տոկոսանոց ցուցանիշին, հանրապետականը ծաղրով պատասխանել է՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի գործընկերներին. «Մենք նրանց պաշտպանում ենք։ Նրանք մեզ չեն պաշտպանում»։
Հեղինակները նաև մատնանշում են, որ Թրամփը քննարկել է, թե արդյոք ԱՄՆ-ը պետք է «առհասարակ որևէ բան ծախսի»։ Der Spiegel-ը հիշեցրել է նախագահի «տագնապալի» արտահայտությունը, որ նա կխրախուսի Ռուսաստանին անել այն, ինչ ցանկանում է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)