Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Կոբախիձե
Աշխարհ
Վրաստանը ցանկանում է զրոյից վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք շահագրգռված ենք վերականգնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ավելին, մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ մաքուր էջից և ցանկանում ենք դա անել կոնկրետ ղեկավարության հետ», - ասել է Կոբախիձեն։
Նա նշել է, որ այս ուղեցույցը պետք է նման լինի ԵՄ-Վրաստան հարաբերությունների համար մշակված ուղեցույցին, օրինակ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրում։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ վրացական իշխանությունները լավատես են և պատրաստ են վերսկսել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, բայց դա կախված է նրանից, թե Թրամփը կկարողանա՞ արդյոք հաղթել «խորքային պետությանը»։
«Մենք պատրաստ ենք թարմացնել մեր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ կոնկրետ թիրախային թվերով և ցուցանիշներով։ Մենք ուրախ ենք, որ արժեքային դաշինք ունենք նախագահական նոր վարչակազմի հետ։ Շատ բան կախված կլինի նրանից, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը որքանով կարող է հաղթանակի հասնել «խորքային պետության» նկատմամբ։ Մենք լավատես ենք և պատրաստ ենք վերսկսել հարաբերությունները»,- ասել է Վրաստանի վարչապետը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)