Ուր պետք է դիմի ՆԱՏՕ-ն Մոսկվայի հետ երկխոսության համար․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
ՆԱՏՕ-ն ներկայումս շփումներ չունի Ռուսաստանի հետ, սակայն դաշինքը գիտի, թե ուր կարող է դիմել Մոսկվայի հետ երկխոսություն հաստատելու համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն բռնել է մեզ հետ ոչ միայն գործնական համագործակցությունը, այլև քաղաքական երկխոսությունը սահմանափակելու ճանապարհը։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի անդամները գիտեն, որ Բելգիայի Թագավորությունում մեր դեսպանը նաև ՆԱՏՕ-ի հետ գլխավոր կապն է», - պարզաբանել է դիվանագետը:
Հունվարի 23-ին Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները ծրագրում են Ուկրաինային առաջարկել անվտանգության երկու տեսակի երաշխիք՝ Ռուսաստանի հետ «գործարքի» դիմաց։ Առաջին տարբերակն այն է, որ ՆԱՏՕ-ն կխոստանա Ուկրաինային երկար տարիներ զգալի ռազմական և տնտեսական օգնություն տրամադրել։ Երկրորդ տարբերակը ենթադրում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի դրույթների ընդլայնում Ուկրաինայի տարածքի վրա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)