Տեխասի նահանգապետը փոխհատուցում է պահանջում
Աշխարհ
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նամակներ է ուղարկել Կոնգրեսին՝ խնդրելով նահանգին փոխհատուցել ավելի քան 11,1 միլիարդ դոլար սահմանային անվտանգության ծախսերը՝ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից վերջին չորս տարիների ընթացքում «իր գործը չկատարելու» պատճառով: Այս մասին գրում է Ria Novosti-ն։
Իր նամակում նահանգապետն ասում է, որ Բայդենի քաղաքականությունը անպաշտպան է թողել Տեխասին և Ամերիկայի մնացած մասերին բռնի հանցագործների, ահաբեկիչների և այլ թշնամական օտար դերակատարների աննախադեպ ներթափանցման դեմ:
«Տեխասը ավելի քան 11,1 միլիարդ դոլար է ծախսել մեր ազգը և մեր սահմանը պաշտպանելու համար: Համապատասխանաբար, ես պաշտոնապես խնդրում եմ դաշնային կառավարությանը ամբողջությամբ փոխհատուցել Տեխասի այդ ծախսերը», - ասել է նահանգապետը Կոնգրեսի առաջնորդներին ուղղված ուղերձում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)