ԵՀ-ն չի մեկնաբանել Օրբանիի հայտարարությունը
Աշխարհ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի մեկնաբանում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումն արգելափակելու մտադրության մասին, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել ռուսական գազի տարանցումը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Կիրսմաեկերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք մեկնաբանի պատժամիջոցները: Դա ԵՄ խորհրդի հարցն է, պատժամիջոցներն ընդունվում են այնտեղ միաձայն: Դա պետք է մեկնաբանի ԵՄ խորհուրդը»,- ասել է նա:
Իր հերթին, Եվրահանձնաժողովի էներգետիկայի ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը նույնպես հրաժարվել է մեկնաբանել Վիկտոր Օրբանի հայտարարությունները, սակայն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը «չի նկատում գազի գնի նկատելի բարձրացում՝ կապված ուկրաինական տարանցման դադարեցման հետ»։
Նա տարանցման ավարտն անվանել է «շատ կարևոր իրադարձություն», որին, նրա կարծիքով, «Եվրամիությունը պատրաստ էր»։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Եվրահանձնաժողովը «սերտ կապի մեջ է բոլոր այն երկրների հետ, որոնք տուժել են դրանից»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)