ԱՄՆ-ում անօրինական միգրացիայի գործով 538 օտարերկրացի է ձերբակալվել
Աշխարհ
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները անօրինական ներգաղթի դեմ պայքարի լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել են 538 օտարերկրյա քաղաքացիների։ Այս մասին X հարթակի իր հաշվում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, հայտնում է Gazeta ru-ն։
«Թրամփի վարչակազմը ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվողի»,- ասվում է հրատարակության մեջ։
Տեքստից երեւում է, որ կալանքի տակ են նաեւ վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցավոր կազմակերպության չորս անդամներ։ Բացի այդ, ոստիկանությունը բռնել է քրեական անցյալ ունեցող մի քանի միգրանտների՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար:
Մինչ օրս հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ արտաքսվել են երկրից։ Միևնույն ժամանակ, ըստ Լևիտի, ԱՄՆ անօրինական ներգաղթի դեմ պայքարի օպերացիան շարունակում է «ամբողջությամբ ընթանալ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)