Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին
Աշխարհ
Այսօր Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հղել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» կապակցությամբ, հաղորդում է պետական IRNA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» և պահանջել, որ «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «վիրավորանքների դեմ վճռական պայքարի» անհրաժեշտությունը:
«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել իրավիճակի մասին տեղեկացնել իր երկրի իշխանությունների ուշադրությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել են երկրից «անբարոյական վարքագծի» համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում