27 երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը
Աշխարհ
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը, ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ Խորհրդում երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։
«Այո, մշտական ներկայացուցիչներն այսօր առավոտյան համաձայնության են եկել Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշման շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ այդ որոշումը պետք է ֆորմալ հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչը կարող է տեղի ունենալ հունվարի 27-ին՝ ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես հանդես էր եկել վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու առաջարկով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)