Ուկրաինան փոփոխություններ կմտցնի զորակոչի օրենքում
Աշխարհ
Առաջիկայում Վլադիմիր Զելենսկու գրասենյակում նախատեսվում է 18-ից 25 տարեկան տղամարդկանց զինվորական ծառայության զորակոչի մասին օրենսդրության փոփոխությունների մի շարք ներկայացնել։ Այս մասին հայտնել է գրասենյակի ազգային անվտանգության հարցերով վարչության խորհրդական Նիկոլայ Շչուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կլինի փոփոխությունների մի ամբողջ շարք ինչպես օրենսդրական, այնպես էլ նախագահի հրամանագրերում։
«Կարծում եմ, որ առաջիկա օրերին շնորհանդես կլինի»,- ասել է Շչուրը ուկրաինական ТСН գործակալությանը։
Ըստ Շչուրի, դա ենթադրում է 18-ից 25 տարեկան տղամարդկանց, ովքեր մոբիլիզացիայի ենթակա չեն կամավոր հիմունքներով պայմանագիր են կնքում։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է վերջիններիս «խրախուսել, այդ թվում՝ ֆինանսապես»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)