Իսպանիայում ահաբեկիչ է ձերբակալվել
Աշխարհ
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է 2023 թվականին Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված կասկածյալի։ Այս մասին իրավապահ մարմինները հայտնել են X-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բելգիայում ահաբեկչության մեջ ներգրավված փախուստի դիմած անձը ձերբակալվել է։ Իրադարձությունները տեղի են ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Բրյուսելում, երբ Շվեդիայի և Բելգիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղից քիչ առաջ տեղի ունեցավ հարձակում, որի հետևանքով երկու մարդ զոհվեց, ևս մի քանիսը վիրավորվեցին»,- ասվում է հրատարակության մեջ:
Ինչպես պարզաբանել է ոստիկանությունը, Բելգիայի իշխանությունները կարծում են, որ ձերբակալվածն օգնել է հարձակվողին հրազեն ձեռք բերել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)