ՀԱՄԱՍ-ն ազատել է չորս իսրայելցի պատանդի
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ի զինյալները շաբաթ օրը՝ հունվարի 25-ի առավոտյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) են հանձնել չորս իսրայելցի կին պատանդների այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումը խոստացել է ազատ արձակել նրանց՝ որպես զինադադարի համաձայնագրի մաս, գրում է DW-ն:
Ազատ արձակված պատանդները հանձնվել են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակին և Շին Բեթին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարությունը։ Նրանք վերադառնում են Իսրայելի տարածք, որտեղ նախնական բուժզննում կանցնեն։
Նրանք բոլորը Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներ են և առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Կիբուց Նահալ Օզում Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության բազայի վրա ահաբեկչական գրոհի ժամանակ: Նրանք ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են եղել 477 օր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)