Նարիշկինը հայտնել է`պատրաստ է հանդիպել ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի հետ
Աշխարհ
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ին ասել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆի հետ, եթե ԱՄՆ-ի կողմից համապատասխան հետաքրքրություն լինի։
«Մենք միշտ պատրաստ ենք բանակցությունների»,- ասել է նա՝ պատասխանելով ամերիկյան կողմի առաջարկի դեպքում հանդիպելու պատրաստակամության մասին հարցին։
Հարցին, թե արդյոք ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի միջև դեռ կապեր կան, նա նշել է. «Մենք պաշտոնական ներկայացուցիչ ունենք Վաշինգտոնում, իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնական ներկայացուցիչ ունի Մոսկվայում»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)