Հայտնի է՝ ինչու է Մոլդովայի նախագահը մեկնել Ուկրաինա
Աշխարհ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ կքննարկի էներգետիկայի, անվտանգության և եվրաինտեգրման հարցեր։ Այս մասին նա հայտնել է Կիև մեկնող գնացքի վագոնի տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես և իմ գործընկերները շուտով աշխատանքային այցով կժամանենք Կիև՝ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով։ Մենք կքննարկենք անվտանգությունը, էներգետիկան, առևտուրը, ճանապարհները, կամուրջները և ինչպես կարող ենք օգնել միմյանց եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին», գործակալությունը մեջբերում է Սանդուին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)