Ռուսաստանում ուկրաինացի զինծառայող է ձերբակալվել, ով կասկածվում է վեց կնոջ սպանության մեջ
Աշխարհ
ՌԴ Կուրսկում դատավորը կարգադրել է ձերբակալել ուկրաինացի զինծառայողին, ով կասկածվում է Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի առնվազն վեց բնակիչների սպանության մեջ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Կուրսկի շրջանի դատական համակարգի միասնական մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քաղաքի շրջանային դատարանը կալանավորել է Ուկրաինայի զինված ուժերի 26-ամյա զինծառայող Եվգենի Ֆաբրիսենկոյին։
Ըստ քննիչների՝ տղամարդը և Ուկրաինայի զինված ուժերի այլ զինծառայողներ հատել են Ռուսաստանի պետական սահմանը և սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը սպանել գյուղի առնվազն վեց կին բնակչի։
Պարզվել է նաև, որ հանցակիցները մահացածների նկատմամբ «սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել»՝ նախքան նրանց սպանելը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)