Զուրաբիշվիլին ԱՄՆ-ին խնդրել է Ռուսաստանից պաշտպանել Վրաստանը
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով գտնվում է ԱՄՆ-ում, օգտագործում է իր անձնական կապերը՝ կոչ անելով Դոնալդ Թրամփի «ուժեղ Ամերիկային» պաշտպանել հանրապետությունը Ռուսաստանից։ Այս մասին գրում է The Hill-ը։
Հրատարակության համաձայն՝ Զուրաբիշվիլին օգտագործում է անձնական կապեր՝ մուտք գործելու ԱՄՆ նախագահի գրասենյակ, «ում հիմնականում արգելափակել էր Բայդենի վարչակազմը, որը խստորեն պահպանել է արձանագրությունը»։
Նրա գաղափարն այն է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, որն օգտագործում է Վրաստանը՝ «որպես խաղահրապարակ», նշում է հոդվածագիրը։ Նախկին նախագահի խոսքով՝ ինքը հնարավորություն է ունեցել Թրամփին ասելու, որ իր երկիրը ներկայացնում է ռազմավարական կարևոր տարածաշրջան, որը Վաշինգտոնը չի կարող մոռանալ։
«Թրամփի թիմը չեն կարող այս տարածաշրջանը տալ Ռուսաստանին։ Սա այն է, ինչ մենք պետք է հասկանանք։ Ես ակնկալում եմ, որ Ամերիկան իրեն ներգրավված կզգա այս տարածաշրջանում, քանի որ հակառակ դեպքում այն կտա այս տարածաշրջանը Ռուսաստանին և Չինաստանին»,- ասել է Զուրաբիշվիլին։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը