Հունգարիան կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Սիյարտո
Աշխարհ
Հունգարիան Եվրամիության նիստում որոշում է կայացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին՝ կախված նրանից, թե արդյոք նա ապագայում կստանա իր էներգետիկ անվտանգության երաշխիքները Եվրահանձնաժողովից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումից առաջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում մեր քվեարկությունը կախված կլինի նրանից, թե արդյոք Եվրահանձնաժողովը երաշխիք կտա, որ ապագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, երբ ԵՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգությանը սպառնում է ԵՄ-ից դուրս եկող սպառնալիքը։ »,- գրել է Սիյարտոն ֆեյսբուքյան իր էջում։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը