Տոկաևը շնորհավորել է Լուկաշենկոյին
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույցում շնորհավորել է Բելառուսի պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր բելառուս գործընկերոջը Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրների ղեկավարները համառոտ քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հիմնական հարցերը և մտքեր փոխանակել միջազգային հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը