ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները որոշում են կայացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին, որոնց ժամկետը լրանում է հունվարի 31-ին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ակնկալում եմ պատժամիջոցների երկարաձգման որոշում»,- ասել է նա։
Հունգարիան արգելափակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, Հունգարիան ԵՄ ղեկավարությանը ծանուցել է, որ նախքան հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցը որոշվելը, պահանջում է իր էներգետիկ անվտանգության երաշխիքներ ԵՄ-ից կամ Ուկրաինայից։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը