Դավաճանական արարք է. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
ՔաղաքականԵվրոպայի Հայ դատի գրասենյակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին ասված խոսքերը գնահատում է որպես տգիտություն, ամոթալի երևույթ, դավաճանական արարք և Թուրքիայի խոսույթին ենթարկվելու փորձ: Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատու Արամ Գևորգյանը՝ մեկնաբանելով Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ասված խոսքերն ու բարձրացված հարցերը Հայոց ցեղասպանության մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հանդիպում էր ունեցել հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին: Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ