Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց 10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեց Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում» Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում 

Ցեղասպանության ժխտման, պատմական ռևիզիոնիզմի այս տեսակի մեջ ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է. Գասպար Կարապետյան

Հրապարակումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ, ելույթ ունենալով Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ անդամների հետ, մի շարք հրահրիչ մեկնաբանություններ է արել և իրականացրել ցեղասպանության բացահայտ ժխտում։ Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դրել Օսմանյան կայսրության հայ խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման պատճառների պաշտոնական դիրքորոշումը՝ պնդելով, որ ավելի շատ աշխատանք է պետք անել՝ հասկանալու համար, թե «ինչու» և «ինչպես» է տեղի ունեցել իրադարձությունը։ Հատկանշական է, որ Փաշինյանը կասկածի տակ է դրել նաև մեր համայնքներում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքի «ի հայտ գալը»՝ հայտարարելով. «Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թ. Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, և ինչպես է ստացվում, որ 1950 թ. հայտնվեց Հայոց ցեղասպանության օրակարգը»:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ի գրասենյակը:

«Այս մեկնաբանությունն ուղղակիորեն համընկնում է թուրքական կառավարության կողմից քարոզվող ցեղասպանության ժխտման թեզերի և ապատեղեկատվական արշավների հետ, որոնք ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրներում ճանաչման ջանքերի դեմ: Մինչ վարչապետը թաքնվում է պարզապես ավելի շատ տեղեկատվություն փնտրելու պատրվակի հետևում, իրականում այդ հարցադրումը թաքցնում է եղելության խեղաթյուրման ավելի խորը շերտը և Թուրքիային «զիջումների» շարունակական փորձերը։ Ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի նկատմամբ անհավանական անհարգալից վերաբերմունք է նրանց զոհողությունն ու նահատակությունը կասկածի տակ դնելը: Դա անարգանք է հայ ժողովրդի հարյուրամյա ջանքերի հանդեպ, ինչպես նաև պատմաբանների ու գիտնականների, այդ թվում՝ թուրք, ովքեր զգալի ջանքեր են գործադրել պատմական ճշմարտության ճանաչման և արդարության վերականգման որոնումներում։

Նախ, «ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ 1939 թ., քանի որ այն ստեղծվել էր լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ.: Լեմկինը հետագայում առաջ քաշեց թեմայի միջազգային զարգացումը, բազմաթիվ գիտնականներ, այդ թվում՝ հայեր, առաջ քաշեցին ցեղասպանության հարցը՝ օրակարգում ունենալով նաև Հայոց ցեղասպանության խնդիրը։ Այս ջանքերը տեղի էին ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային դիվանագիտական ​​և աշխարհաքաղաքական իրավիճակը բացառիկ արագությամբ զարգանում էր՝ ՄԱԿ-ի և նրա կանոնադրության, ինչպես նաև միջազգային դատական ​​ինստիտուտների ստեղծմամբ, որոնք առաջնահերթություն էին տալիս և իրենց առաքելությունը կենտրոնացնում ցեղասպանությունների կանխարգելման և միջազգային այնպիսի նորմերի խթանման վրա, որոնք արդարադատություն և պատիժ էին պահանջում մարդկության դեմ հանցագործություններ կատարողների հանդեպ։ Օրինակ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիան»։ Նման իրավիճակ գոյություն չուներ և հնարավոր չէր պատկերացնել 1939թ․-ին։ Օգտվելով առիթից՝ հայկական սփյուռքը մեծացրեց իր արշավը Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրականության հաստատման ուղղությամբ։ Այս ջանքերն իրենց գագաթնակետին են հասել այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է հարյուրավոր միջազգային կառույցների և կազմակերպությունների, բազմաթիվ երկրների, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մակարդակով: Նրա պատմական ճշմարտությունը չի կարելի հերքել, ոչ էլ կասկածի տակ դնել հայ ժողովրդի ահռելի ջանքերը՝ հասնելու այդ ճշմարտության ընդունմանը։

Հետևաբար, «պատասխանը», թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել օրակարգում, պարզ են և հեշտ հասանելի նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը: Հրավիրում ենք վարչապետին խորհրդակցելու նաև իր արտաքին գործերի նախարարության հետ, որը նույնպես պատմականորեն ջանքեր է գործադրել միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ «Ինչու՞ եղավ Ցեղասպանությունը» հարցին պատասխանելու համար նախարարության պաշտոնական կայքում այս հրապարակման դրությամբ ասվում է, որ «երիտթուրքերի կառավարությունը, հուսալով փրկել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրել էր պանթուրքիզմի քաղաքականություն[…] հայ բնակչությունը դարձավ այդ քաղաքականության իրականացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը։ Թեև Արևմտյան Հայաստանից համայն հայության տեղահանման որոշումը ընդունվել է 1911 թ․ վերջին, սակայն երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործել են որպես դրա իրականացման հարմար հնարավորություն»։ Կայքը նաև ավելացնում է մի հետաքրքիր հատված, ըստ որի ցեղասպանության վերջին փուլը համարում է Թուրքիայի կողմից դրա ամբողջական ժխտումը և պատասխանատվության մերժումը, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձությունների կեղծումը՝ ներառյալ պատմական փաստերի կեղծումը, քարոզչական արշավները, լոբբինգը և այլն։

Հրավիրում ենք վարչապետին ծանոթանալու այս պարզ, լայնորեն մատչելի և ընդունված պատմական փաստերին և հասկանալու, որ հակամարտության լուծմանը հնարավոր չէ հասնել զիջումների միջոցով, ընդհակառակը, դա կարող է տեղի ունենալ միայն Թուրքիայի կողմից պատմական իրականության պատասխանատվությունն ընդունելու դեպքում։

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խորը հիասթափությունն է հայտնել վարչապետի գործողությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «անպատասխանատու»՝ այնուհետև նշելով, որ դա «ամոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետի համար»:

«Ցեղասպանության այս տեսակի ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ ներգրավվելը հանցավորության աստիճանի վտանգավոր է: Այն ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը վերջերս է  բախվել ցեղասպանական էթնիկ զտումների և ակտիվորեն ձգտում է պահպանել Արցախի հայկական ժառանգությունը, անընդունելի է ցեղասպանության ցանկացած տեսակի ժխտման քարոզչությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ ​​քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին
Ամենադիտված