Վաղաշեն գյուղում՝ հին դպրոցի մոտ տուն է այրվել
Արտակարգ Պատահար
Հունվարի 29-ին՝ ժամը 07։15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:37-ին, մարվել՝ 10։10-ին։
Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներից մեկի թիթեղյա տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), ննջասենյակի փայտե առաստաղը և հատակը (մոտ 15 քմ), ննջասենյակի 3 պատուհանները, տանիքի 4 պատուհանները և տանիքի դուռը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ