Մի՛ մոլորեցրեք մարդկանց, պետությունը հավելյալ տեղեկություններ է հավաքում քաղաքացիներից․ Մարուքյան
Հրապարակումներ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր տելեգրամ-ալիքում գրում է․
«Չափազանց պարզունակ մանիպուլյացիա
Իշխանությունները և մասնավորապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդում են, որ պետությունը չունի հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին:
Մինչդեռ, մենք գիտենք, որ վերջին տարիներին տարբեր օրենսդրական փաթեթներով առնվազն 3 պետական մարմին, միասին վերցրած 1000-ից ավել աշխատակիցներով, ստացել են հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին։ Դրանք են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Պետական եկամուտների կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։
Այնպես որ, պետք չէ մոլորեցնել մարդկանց, թե իբր պետությունը և պետական որևէ աշխատող չունեն նման հասանելիություն և այդ պատճառով հավելյալ տեղեկություններ եք հավաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։
Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի