Հավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացել Դոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց 10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեց Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում» Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում 

Հովսեփյանը բոյկոտել է մարզումները և հրաժարվել անցնել տարեկան պարտադիր բուժզննումը․ ՀՖՖ Մրցավարական կոմիտե

Սպորտ

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ մրցավար Սամվել Հովսեփյանի գրառման կապակցությամբ. որում ասվում է․

«Սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում շատ են եղել հայկական մրցավարության վերաբերյալ տարատեսակ գրառումներ և քննադատություններ:

ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն երբեք չի անդրադարձել դրանց, քանի որ ֆուտբոլային միջազգային կառույցները չեն ողջունում մրցավարական հարցերի վերաբերյալ հասարակական քննարկումները: Այս անգամ, սակայն, տեղի է ունեցել արտառոց երեւույթ՝ մրցավար Սամվել Հովսեփյանը հրապարակային հայտարարություն է կատարել՝ անելով մի շարք անհիմն, իրականության հետ կապ չունեցող պնդումներ: Ուստի, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն որոշել է անդրադառնալ այդ գրառմանը:

Ս. Հովսեփյանը սկսել է զբաղվել մրցավարությամբ 2016 թվականից եւ ոչ թե 2017 թվականից, ինչպես ինքն է պնդում: Այս տարիների ընթացքում նա սպասարկել է հիմնականում մանկապատանեկան, սիրողական և ՀՀ Առաջին խմբի առաջնությունների խաղեր: Այս տարիների ընթացքում նա միայն մեկ անգամ, այն էլ՝ այս մրցաշրջանի ընթացքում է սպասարկել Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպում:

Ավարտված խաղաշրջանի վերջում նրա կողմից փորձեր ձեռնարկվեցին խաթարել մրցավարների բնականոն աշխատանքը և բողոքի ալիք բարձրացնել ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի և ՀՖՖ ղեկավարության դեմ: Հովսեփյանը մի քանի անգամ հրաժարվել է նշանակված խաղերից, իսկ սույն թվականի հունվարի 8-ից, երբ ՀՖՖ մրցավարները սկսել են մարզումները, Հովսեփյանը, առանց պատճառների, բոյկոտել է մարզումները և  հրաժարվել է անցնել տարեկան պարտադիր բուժզննումը: Բնականաբար, դրանից հետո Սամվել Հովսեփյանը ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի կողմից  չի ընդգրկվել արտերկրում ուսումնամարզական հավաքի մեկնող խմբի մեջ, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել և կատարել ֆեյսբուքյան գրառումը:

Նշենք նաև, որ վերոնշյալ հավաքին մասնակցելու են ՀՊԼ խաղերը սպասարկող պաշտոնյաները՝ 12 տղամարդ մրցավար և 14 տղամարդ մրցավարի օգնական, ինչպես նաև 2 կին մրցավար և կին մրցավարի 3  օգնական, ովքեր նաև հանդիսանում են միջազգային կարգի մրցավարներ:

Սամվել Հովսեփյանը պնդում է, որ ՀՖՖ ն չի պաշտպանում մրցավարներին: Նման պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը: ՀՖՖ-ն միշտ էլ սատարել է մրցավարներին և նրանք միշտ էլ եղել են ՀՖՖ պաշտպանության տակ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, Հայաստանում եղել են տհաճ դեպքեր, երբ տարբեր անձինք՝ հանդիսականներ, ֆաներ, մարզիչներ կամ ծնողներ, վիրավորել են մրցավարներին կամ բռնություն են կիրառել կամ փորձել են կիրառել մրցավարների նկատմամբ: Այնուամենայնիվ, դրանք սակավաթիվ դեպքեր են: Բոլոր այն դեպքերը, որոնց մասին ՀՖՖ-ն տեղեկացվել է, անհետևանք չեն մնացել, և մեղավորները կրել են իրենց համապատասխան պատժամիջոցները:

Շատ ավելի ակնառու է մրցավարների քանակի ու որակի հետ կապված առաջընթացը. 2019թվականին Հայաստանն ուներ միջազգային կարգի ընդամենը 6 տղամարդ մրցավար, այդ թվում՝ 2  գլխավոր մրցավար և մրցավարի 4 օգնական, միջազգային կարգի կին 2 մրցավար և մրցավարի 3 օգնական, իսկ այս տարի արդեն Հայաստանն ունի միջազգային կարգի տղամարդ 12 մրցավար, այդ թվում՝ 4  գլխավոր մրցավար, մրցավարի 8 օգնական և 2 VAR մրցավար, միջազգային կարգի կին 2 մրցավար և մրցավարի 3 օգնական, ինչպես նաև ֆուտզալի 1 մրցավար:

Հաշվի առնելով մրցավարական ոլորտում ՀՖՖ-ի կատարած աշխատանքները և հայ մրցավարների գրանցած աճը՝ ՈՒԵՖԱ-ն սկսել է ավելի շատ վստահել հայ մրցավարներին: Դրա վառ ապացույցն այն է, որ այս մրցաշրջանում՝ պատմության մեջ առաջին անգամ, հայկական մրցավարական անձնակազմերը ամբողջական կազմով՝ ներառյալ VAR մրցավարները, սպասարկեցին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի հանդիպումներ: Բացի վերոնշյալ հանդիպումներից մեր մրցավարներն այս մրցաշրջանում սպասարկել են նաև միջազգային տարբեր խաղեր և մրցաշարեր, որոնց թվում՝ ՈՒԵՖԱ»ի Ազգերի Լիգայի խմբային փուլի խաղ և ՈՒԵՖԱ-ի Մ-19 առաջնության Եզրափակիչ փուլի խաղեր:

Սամվել Հովսեփյանը պնդում է, որ մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել: Սա ուղղակի սուտ է: 2019 թվականին Հայաստանի բարձրագույն խմբի խաղը սպասարկող մրցավարը ստացել է 120 հազար դրամ, իսկ 1 խաղ սպասարկելու համար մրցավարական ծախսը կազմել է 390 հազար դրամ (մրցավար, մրցավարի 2 օգնական, 4-րդ պաշտոնյա, մրցավար լրացուցիչ 2 օգնականներ): Ներկայումս գլխավոր մրցավարը ստանում է մեկ խաղի համար 160 հազար դրամ, իսկ 1 խաղի սպասարկման համար մրցավարներն ընդհանուր առմամբ ստանում են 616 հազար դրամ: Բավականաչափ բարձրացել են նաեւ Առաջին լիգայի, մանկապատանեկան խաղերը սպասարկելու համար մրցավարական գումարները: Նույն Սամվել Հովսեփյանը 2024 թվականին մեկնարկած մրցաշրջանի չորս ամիսների ընթացքում սպասարկել է 60 հանդիպում (հիմնականում մանկապատանեկան և Առաջին խմբի առաջնությունների խաղեր) եւ ստացել 1,717,000 դրամ աշխատավարձ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին
Ամենադիտված