ՀՀ դեսպանը Չեխիայի ԳՇ պետի տեղակալի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել
Հասարակություն![ՀՀ դեսպանը Չեխիայի ԳՇ պետի տեղակալի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել](/rs.php?image=/disc/29-01-25/1bba4b8e91b9f4df16f5025ccf034aaa.jpg&w=780)
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միրոսլավ Հլավաչին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին (նստավայրը՝ Բեռլին): Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը շնորհավորել է ՀՀ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Նույն օրը հավատարմագրման հանդիպումներ են կայացել նաև Չեխիայի Գլխավոր շտաբի արտաքին գործունեության գծով տնօրեն Յան Հուսակի և Չեխիայի ՊՆ արտաքին համագործակցության վարչության պետ Սիմոնա Բուչիլովայի հետ:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)