Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
Հասարակություն![Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում](/rs.php?image=/disc/29-01-25/7971128f6a11aecbeb7a716dc94a8763.jpg&w=780)
Կասպից ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան տված Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-ն ընդհատել է թռիչքը և վայրէջք է կատարել ՌԴ Աստրախան քաղաքում: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Նշվում է, որ DP992 չվերթն իրականացնող Boeing 737-ը աղետի ազդանշան է ուղարկել ուղեբեռի խցիկում հրդեհի սենսորի գործարկումից հետո: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Աստրախանում։
Ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)