Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Փաշինյանը կրկի​ն հակահայաստանյան և հակասփյուռքյան հայտարարություններ է անում

Հրապարակումներ

Համայն հայության ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:

Անցյալ շաբաթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց իր անհեթեթ խոսքերը «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» տարբերության մասին։ Նա նույնիսկ պնդեց, որ «Պատմական Հայաստանը» այսօրվա «Իրական Հայաստանի» թշնամին է։ Միայն այն պատճառով, որ դարերի ընթացքում Հայաստանի սահմանները փոխվել են պատերազմների և նվաճումների պատճառով,  չի նշանակում, որ «Պատմական Հայաստան» գոյություն չունի։ Չզարմանաք, եթե մի օր Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը գոյություն ունի միայն 2018 թվականից, երբ ինքը եկավ իշխանության…

Փաշինյանը փորձում է հայերին զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նույնիսկ երազելու իրավունքից։ Նա միամտորեն կարծում է, որ հայտարարելով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից, կարող է համոզել Ադրբեջանին Հայաստանի հետ կնքել խաղաղության անիմաստ պայմանագիր։ Սակայն փաստն այն է, որ նախագահ Ալիևը զրոյական հետաքրքրություն ունի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ընդհակառակը, նա բազմիցս սպառնում է հարձակվել Հայաստանի վրա՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելով 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։

 

Փոխարենը հայտարարելու, որ մենք որևէ մեկից պահանջ չունենք, Փաշինյանը պետք է պարզապես  լուռ մնա։ Նա ոչ պետք է ասի՝ մենք պահանջներ ունենք, ոչ էլ՝ պահանջներ չունենք։ Պատճառն այն է, որ Հայաստանն այժմ թույլ է և չի կարող ռազմական առումով դիմակայել իր շատ ավելի ուժեղ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Այնուամենայնիվ, սխալ է հայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք, քանի որ դա կզրկի հայերին երբևէ իրենց կորցրած տարածքները վերադարձնելու իրավունքից։ Այս երազանքը վառ պահելու համար Հայաստանին պետք չէ ունենալ հզոր բանակ․ պարզապես պետք է պահպանել պատմական հիշողությունը և այն փոխանցել գալիք սերունդներին, մինչև այն օրը, երբ անսպասելի հանգամանքների բերումով հնարավորություն ընձեռվի վերականգնելու հայ ժողովրդի կորցրածը։ Եթե նրանք վառ չպահեն այդ երազանքը, նույնիսկ երբ նման հնարավորություն ընձեռնվի, հայերը չեն կարողանա օգտվել դրանից, քանի որ կամավոր հրաժարվել են այդ իրավունքից։

Լավագույն օրինակն այն է, ինչին կարողացան հասնել հրեաները իրենց հայրենիքը 2000 տարի առաջ կորցնելուց հետո: Պահպանելով իրենց երազանքը՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում» և այն փոխանցելով սերնդեսերունդ՝ նրանք կարողացան օգտվել 20-րդ դարում ընձեռնված հնարավորությունից՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիքը։

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ ոք զենք չի վաճառի Հայաստանին, եթե մենք շարունակենք Արարատը հիշատակել որպես մեր լեռը: Սա բացարձակ սուտ է: Արարատ կամ Արագած ասելը որևէ կապ չունի զենք ձեռք բերելու հետ: Դա կապված է երկրի և բանակի կառավարման ունակության և անհրաժեշտ զենքի համար ֆինանսական միջոցների առկայության հետ: Եթե Արարատ ասելը խանգարում է Հայաստանին զենք ձեռք բերելուն, ապա ինչպե՞ս էր Հայաստանը, մինչև Փաշինյանը, ձեռք բերել միլիարդավոր դոլարների զենք, որը, ցավոք, 2020 թվականի պատերազմի ժամանակ բռնագրավվել է Ադրբեջանի կողմից և այժմ ցուցադրվում է Բաքվում:

Այն հարցին, թե արդյո՞ք պատշաճ է, որ նա հեծանիվ է վարում կամ ֆեյսբուքյան էջում ձվածեղ է պատրաստում, մինչդեռ երկիրը պատերազմի շեմին է, Փաշինյանը պատասխանեց. «մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում»:

Փաշինյանը նաև արդարացրեց  իր մշտական զիջումներն Ադրբեջանին՝ բացատրելով, որ չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի էսկալացիոն հռետորաբանությանը, որն ուղղված է նոր ռազմական գործողությունների հրահրմանը։ Նա կարծես թե չի հասկանում, որ հակառակորդին զիջումներ անելը չի զսպում պատերազմը։ Ընդհակառակը, դա մեծացնում է Ալիևի ախորժակը՝ պահանջելու ավելի շատ զիջումներ։

Սփյուռքահայերից մեկի՝ մի օր իր պապերի հայրենիք վերադառնալու երազանքի մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց անհոգորեն ու վիրավորական. «Մեր հայրենակիցն ապրում է Ավստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որևէ տեղում, այդ թվում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պետք է մեր զինվորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է»:

Ի պատասխան հարցին, թե ինչու՞ նա ոչինչ չի արել Բաքվում հայ պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը պատասխանեց. «Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել»։

Անցած շաբաթ Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անպետք հարցեր բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք։ Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»: Փաշինյանն աշխարհում երևի միակ հայն է, որը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Այնուհետև նա անհեթեթ հարցով շարունակեց. «Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանն անգամ չգիտի, որ ցեղասպանություն եզրույթը 1939 թվականին գոյություն չի ունեցել։ Այն ստեղծվել է 1940-ականներին Ռաֆայել Լեմկինի կողմից։ Մինչ այդ հայերը 1915 թվականի զանգվածային սպանությունները անվանում էին ջարդեր։

Հայաստանի նոր հայրենասեր ղեկավարը իշխանության գալուց անմիջապես հետո պետք է հայտարարի, որ Փաշինյանի բոլոր հրամանները, օրենքները, հայտարարությունները և համաձայնությունները անվավեր են:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված