ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի էմիրին
Հասարակություն![ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի էմիրին](/rs.php?image=/disc/29-01-25/111a0fd274be042218da4c31544ebb15.jpg&w=780)
Հունվարի 26-ին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին:
Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Կատարի Պետության էմիրը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝ երկու բարեկամ պետությունների միջև հետագա հարաբերությունների զարգացման և խորացման իր առաքելության մեջ:
Դեսպան Գևորգյանը, իր հերթին, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ շեշտելով, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Կատարի հետ ամենատարբեր բնագավառներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)