Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է. Երևանի քաղաքապետարան
Հասարակություն![Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է. Երևանի քաղաքապետարան](/rs.php?image=/disc/29-01-25/c4f702a4bbe068ff5d97a934899c6d69.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով:
Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ: Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում, Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:
Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)