Նավուր գյուղում հրդեհ է բռնկվել
Հասարակություն![Նավուր գյուղում հրդեհ է բռնկվել](/rs.php?image=/disc/29-01-25/ac377edd3ab513a196058453236e4a7b.jpg&w=780)
Հունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ անասնակեր:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)