Ես նման տեղեկություն չունեմ․ Թիկնիզյանի ներկայացուցիչը՝ Սևիլիայի որոշման մասին
Սպորտ![Ես նման տեղեկություն չունեմ․ Թիկնիզյանի ներկայացուցիչը՝ Սևիլիայի որոշման մասին](/rs.php?image=/disc/29-01-25/17920638f00698fca0ad5ef4e61c69d8.jpg&w=780)
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Սևիլիան» հրաժարվել է Թիկնիզյանի տեղափոխությունից։ Կլյուևի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի այդ մասին։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Հնարավո՞ր է այս ձմռանը Թիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլիա»։ Ամեն ինչ հնարավոր է»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
2024/2025 մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Armsport
![](https://lurer.com/banners/armflix.jpg)