Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի մրցաշարը
Սպորտ
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի WTA մրցաշարում:
Ավստրիայում մեկնարկած մրցաշարի անդրանիկ փուլում Էլինա Ավանեսյանի մրցակիցն աշխարհի 53-րդ ռակետ չեխ Կատերինա Սինիակովան էր: Մեկ ժամից ավել ու երկու սեթ ձգված մրցախաղն ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով` 6:3, 6:2 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացող Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան