Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն. Արմեն Գալջյան
Հասարակություն![Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն. Արմեն Գալջյան](/rs.php?image=/disc/30-01-25/0b7527a74d4c75b172eafb897a57bc08.jpg&w=780)
Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Այդ մասին հունվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:
«Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելու են, Գալջյանը փակագծեր չբացեց. «Կհայտարարվի այդ մասին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարել 150 դրամ:
Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին»,-ասվում է լուրում:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)