ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ
Սպորտ![ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ](/rs.php?image=/disc/30-01-25/387f78bb1b0b299e2bae8af8cc7e5bd1.jpg&w=780)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր ձևաչափ է ներկայացրել Պրեմիեր լիգայի անցկացման վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին:
ՀՖՖ-ն ակնկալում է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից:
Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:
Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։ Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)