«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով 

Արագածոտնի մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի առաջին նիստը

Քաղաքական
 
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախագահությամբ, օրակարգային 8 հիմնական հարցերի քննարկմամբ այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի՝ 2025 թ․ առաջին նիստը։
Ողջունելով Արագածոտնի մարզխորհրդի անդամներին և գործընկերներին՝ մարզպետը նախ ներկայացրեց ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ Ռաֆիկ Բոխյանին և նրան արդյունավետ աշխատանք մաղթեց։
 
Օրակարգում ներառված առաջին 2 հարցերի շրջանակում զեկուցեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը։ Մասնավորապես, «Մարզի համայնքների 2024թ. սեփական եկամուտների կատարման վերաբերյալ» և «2025թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացի վերաբերյալ» հարցերին անդրադարձում ֆինանսական վարչության պետը նախ ամփոփեց նախորդ տարում մարզի 8 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման պատկերը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ ցուցանիշները գոհացնող են, խնդիր է արձանագրվել միայն Ծաղկահովիտ համայնքում, և այն լուծելու ուղղությամբ մարզպետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական։
 
Բյուջեների կազմման գործընթացի վերաբերյալ զեկուցվեց, որ բոլոր 8 համայնքերը նախնական բյուջեները հաստատել են, ըստ որի, սեփական եկամուտների պլանային ցուցանիշները ավելացել են շուրջ 152 մլն դրամով։ Ֆինանսական վարչության պետն իր ելույթում ընդգծեց, որ համայնքներին տրամադրվող համահարթեցման դոտացիաները, 2025 թվականին՝ 2018 թվականի համեմատությամբ աճել են եռակի՝ 300 %-ով կամ շուրջ 5 մլրդ դրամով։
 
Հաջորդ 2 հարցերի շուրջ զեկուցողը քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանն էր։
«Մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և 2025 թվականի համար ներկայացված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն» թեման ներկայացնելիս վարչության պետը նշեց, որ 2024֊ին շարունակվել են 2022 թվականին մեկնարկած 2 ծրագիր ու 2023-ին մեկնարկած 3 ծրագիր և 2024-ի 16 հաստատված ծրագրերը։ Սույն ծրագրերի հիմնական մասն ավարտված է։ 2025 թվականին համայնքների կողմից ներկայացվել է 22 սուբվենցիոն հայտ, որից միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացվել 7 ամբողջական փաթեթ, 1 ծրագիր էլ մարզպետի աշխատակազմում քննարկման փուլում է։
 
Հակոբ Ստեփանյանը օրակարգային հաջորդ՝ «Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն» հարցի վերաբերյալ զեկուցեց, որ մարզում մեկնարկել են 2 խոշոր ծրագրեր։ 1-ինը Շամիրամի ամբողջական գազաֆիկացման ծրագիրն է, որով նախատեսվում են իրականացնել 330 մլն դրամի աշխատանքներ՝ կառուցելով 15,852 կմ ընդհանուր երկարությամբ գազատար։ 2-րդ ծրագիրը Կաքավաձոր-Օթևան 1,3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն է, որի արժեքը կազմում է 183 մլն դրամ։ Նշված 2 ծրագրերի մասով որոշակի աշխատանքներ արվել են, դրանց ընթացքի մասին մանրամասն զեկուցվեց։
 
Զեկուցողը հավելեց, որ մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ 2024-ին մեկնարկել են տեղական նշանակության ճանապարհների գծանշման և կահավորման աշխատանքներ, նախատեսվում է նաև այդպիսիք իրականացնել 2025-ին։
 
Նիստը շարունակվեց «Մարզում 2024 թ. գյուղատնտեսության ոլորտում բերքատվության վերաբերյալ» թեմայով, որի շուրջ ելույթ ունեցավ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը։ Զեկուցվեց, որ գյուղմթերքի արտադրության ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարձր են եղել։ Նշվեց, որ պետական աջակցության ծրագրերի իրականացման պարագայում մարզի ֆերմերային տնտեսությունները շեշտակի կընդլայնվեն, ընդգծվեց գյուղացիների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը պետաջակցության ծրագրերի նկատմամբ։
 
Հաջորդիվ, «Մարզի համայնքների աշխատակազմերի և համայնքային կազմակերպությունների հաշվեկշիռներում առկա մարդատար ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ» զեկուցեց ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը։ Նշվեց, որ ՀՀ Վարչապետի հանձնարարականով համայնքների մարդատար մեքենաների թիվը կրճատվել է, մասնավորապես, բոլոր համայնքների ծառայողական մարդատար 39 մեքենաներից կրճատվել են 30-ը, մնացել են 9։
 
Օրակարգում ներառված վերջին 2 հիմնական հարցերի շուրջ զեկուցումներ ներկայացրեց մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։
《Մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին》 թեմայով զեկուցումը ներկայացնելիս խորհրդականն անդրադարձավ Արագածոտնի մարզում կառուցվող և վերակառուցվող դպրոցներին, մասնավորապես նշելով, որ 26 դպրոցներից 1-ի կառուցումն ավարտվել է, 21-ը կառուցման փուլում են, 1-ում շուտով կսկսվեն շինաշխատանքները, իսկ 3 դպրոցներում դեռևս մրցույթներ չեն հայտարարվել։
Նա հավելեց, որ ավարտվել են ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ մարզի 44 դպրոցների լաբորատորիաների սենյակների նորոգման՝ շուրջ 96 մլն դրամ արժողությամբ աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, մարզի դպրոցներում հիմնվել են բնագիտական առարկաների 61 լաբորատորիաներ, և ներկայում ընթանում են լաբորատորիաների գործարկմանն ուղղված աշխատանքները։
 
2-րդ հարցի՝ «2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ》 Արմեն Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովի անդամների կողմից 2024 թվականին նշված ծրագրերը դիտարկելու նպատակով իրականացվել է 341 այց, որոնց արդյունքում բոլոր արձանագրված խնդիրների վերաբերյալ մեր համայնքների գործընկերներն իրազեկվել են՝ խնդիրների շտկման նպատակով։
Այլ հարցերի շրջանակում մարզպետի առաջարկությամբ քննարկվեցին եզդիական Շամիրամ համայնքի հիմնական դպրոցի և դեպի համայնք գնացող 600 մետր ճանապարհի բարեկարգմանը վերաբերող հարցեր։
 
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կոչ արեց համագործակցային աշխատանքի՝ համոզմունք հայտնելով, որ ջանքերի մեկտեղմամբ աշխատանքի ցուցանիշներն առավել բարձր են լինում։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմից
Ամենադիտված