Վաշինգտոնի Պոտոմակ գետից դուրս են բերվել ավիավթարի ենթարկվածների մարմինները (տեսանյութ)
ՏեսանյութերՎաշինգտոնի մերձակայքում գտնվող Պոտոմակ գետից դուրս են բերվել 18 զոհերի մարմիններ, որտեղ մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Առնվազն 18 դի է հայտնաբերվել: Ըստ պաշտոնյաների, նրանց թվում ողջ մնացածներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավիավթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ։ Ինչպես հայտնում է CNN-ը, փրկարարները դեռևս ողջ մնացածների չեն գտել գետում։ Bombardier CRJ700 ինքնաթիռում եղել է 64 մարդ։ Այն ավերվել է, նրա բեկորները ցրվել են ջրային տարածքով մեկ։
Մոտակայքում ջրի մեջ է գտնվում «Black Hawk» ուղղաթիռը։ Ենթադրվում էր, որ այն ուսումնամարզական թռիչք է կատարել, այնտեղ եղել է երեք զինվորական, սակայն նրանց թվում չկան բարձրաստիճան հրամանատարական անձնակազմ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի