Վրաստանը ցանկանում է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Բոճորիշվիլի
Վրաստանը ցանկանում է միջնորդ լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։ Այս մասին Երևանում ՀՀԱ Գ նախարա Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք նպատակահարմար կլինի։ Միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։
«Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հարևանների հետ։ Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,- ասաց նախարարը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ