Մարտունիում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Նիվա»-ների վարորդները հայտնաբերվել են (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։
Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են վարորդների ինքնությունը։
Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։
Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի