«Յոլյան» կենտրոնում ներդրվել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության ծրագիրը
ԱյլԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության ծրագիրը:
Պետական պատվերով գործող փորձարարական ծրագրի շրջանակներում Երևանում և 4 մարզում` մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին, ծրագրով սահմանված չափանիշների համաձայն, պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել նաև տնային պայմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում։
