Հայտնի է դարձել Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը ռեսուրսների համաձայնագրի վերաբերյալ
Աշխարհ
Ուկրաինան փետրվարի 26-ին կստորագրի ԱՄՆ-ի հետ ռեսուրսների մասին համաձայնագիրը. Ուկրաինայի կառավարության նման ծրագրերի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայի կարևորագույն հանքային պաշարների՝ նավթի և գազի համատեղ զարգացում։ ԱՄՆ նախագահի վարչակազմն ասում է, որ տնտեսական կապերը դե ֆակտո Կիևին մի տեսակ վահան կապահովեն։
Ըստ FT-ի՝ Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագրի պայմանները համաձայնեցվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը համաձայնել է հրաժարվել 500 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջից:
Ավելի վաղ AFP գործակալությունը գրել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են պայմանագիր կնքել ռեսուրսների վերաբերյալ փետրվարի 28-ին։ The New York Times-ը գրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է ժամանել Միացյալ Նահանգներ՝ համաձայնագիրը ստորագրելու «այս կամ հաջորդ շաբաթ»:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)