Սուդանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ
Սուդանի Օմդուրման քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Այս մասին հայտնում է սուդանական Alrakoba թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Նրա խոսքով՝ ինքնաթիռում գտնվող անձնակազմի անդամները և մի քանի սպաներ ողջ չեն մնացել։
Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Նրա տեղեկություններով՝ ինքնաթիռը պատկանել է սուդանի բանակին։ Այն կործանվել է մայրաքաղաք Խարթումի Վադի Սեիդնա ավիաբազայից թռիչքից րոպեներ անց։
Ավելի վաղ Սուդանի Ընդդիմադիր Արագ արձագանքման ուժերը հայտարարել էին անկախ կառավարություն ստեղծելու մասին։ Կանոնադրության ստորագրումը տեղի է ունեցել փետրվարի 23-ի գիշերը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում։ Այն ստորագրել են ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ, 10 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և հինգ ռազմական խմբեր։ Փաստաթղթում ասվում է, որ Սուդանը պետք է ստեղծի նոր բանակ, որը զերծ կմնա երկրի քաղաքական կյանքին միջամտելուց, դադարեցնի շարունակվող քաղաքացիական պատերազմը, պայքարի ահաբեկչության դեմ և կամրապնդի դիվանագիտական կապերը տարածաշրջանի երկրների հետ։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)