Ամերիկուհին երեխա է լույս աշխարհ բերել Փարիզի հյուրանոցում և ցած նետել նորածնին պատուհանից
Աշխարհ
Ամերիկացի զբոսաշրջիկը երեխա է լույս աշխարհ բերել Եվրոպա դպրոցական ճամփորդության ժամանակ և նետել հյուրանոցի պատուհանից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրների՝ 18-ամյա աղջիկը դպրոցական ընկերների խմբի հետ եղել է Փարիզում։ Նա ապրում էր Ibis Styles հյուրանոցի երկրորդ հարկում։
Դեռահասը հերքել է, որ հղի է, ինչի պատճառով էլ ցանկացել է ազատվել երեխայից ծննդաբերությունից րոպեներ անց:
Դեպքի ականատեսները փրկարարներ են կանչել։ Նորածինը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երիտասարդ մայրը փորձաքննության է ուղարկվել նույն հիվանդանոց։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և վորջինս կալանավորվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)