Սլովակիայի ազգային կուսակցությունը վարչապետին կոչ է արել «անհապաղ ներողություն խնդրել»
Աշխարհ
Սլովակիայի ազգային կուսակցությունը վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից պահանջել է «անհապաղ ներողություն խնդրել»՝ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանին դատապարտող ՄԱԿ-ի բանաձեւին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՌ գործակալությունը։
Իշխող կոալիցիոն կուսակցությունը Ֆիցոյին կոչ է արել նաև աուդիտ անցկացնել ՄԱԿ-ում երկրի ներկայացուցչության քվեարկության վերաբերյալ:
Մասնավորապես, նրան խնդրել են տեղեկություններ ստանալ, թե ով է համաձայնություն տվել, որ հանրապետության ներկայացուցիչը քվեարկի հակառուսական բանաձեւի օգտին։
«Կարևոր է, որ Սլովակիան պահպանի իր հստակ դիրքորոշումը, ինչպես դա անում է Հունգարիան Վիկտոր Օրբանի օրոք: Անհնար է պատկերացնել, որ մեր ներկայացուցիչները քվեարկեն՝ խախտելով Ֆիցոյի կառավարության վարած քաղաքականությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)